ԱՄՆ-ը, Իրանը և ԵՄ-ն այսօր` հունիսի 9-ին, սկսում են երկօրյա բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Ժնևյան այս հանդիպմանը նախորդել են մի քանի ամիսների քննարկումներ, որոնք ուղղված էին 2013-ի նոյեմբերյան գործարքը մշտական համաձայնագրի վերածելուն: Նշենք, որ մինչ այժմ առկա են նշանակալից տարաձայնություններ այն հարցի շուրջ, թե ուրանի ինչ ծավալներ է թույլատրված հարստացնել Իրանում: «Վեցյակի» (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, ՌԴ, Չինաստան), միջազգային միջնորդների և Իրանի հաջորդ հանդիպումը նախատեսված է հունիսի 16-ին: